Հանրապետության առանձին վայրերում օգոստոսի 3-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+38։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+31,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29, 

Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+31,

Տավուշում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+35,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +26+29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+37,

Արարատում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +37+39, 

Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +37+39,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +35+37,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+30,

Արցախում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +32+37։