Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար որպես թեկնածու առաջադրվել են 7 թեկնածուներ:

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ժամը 18-ին ավարտվել է առաջադրվելու վերջնաժամկետը:

Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ ընտրատարածքում առաջադրվել են Նիկոլ Փաշինյանը՝ Հայ ազգային կոնգրեսից, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, դերասան Վլադիմիր Կոստանյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, Արա Սիմոնյանը՝ Ազգային Միաբանությունից, եւ Ռաֆայել Այվազյանը, որը ՀՅԴ անդամ է, սակայն առաջադրվել է ինքնառաջադրմամբ:

Հիշեցնենք, որ այս ընտրատարաքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ հրաժարական էր տվել գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ դա պատճառաբանելով հանգամանքով, թե «չի ցանկանում աշխատել նման անողնաշար խորհրդարանում»: