Թբիլիսիում, հոկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սրահների բացման հանդիսավոր արարողությունը:

 Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, «Հայարտուն» կենտրոնի կառուցման  հովանավոր, գործարար Բորիս Սահակովը, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի պատասխանատու Արմեն Հակոբյանը, ՀԲԸՄ-ն Վիրտուալ Համալսարանի ներկայացուցիչ Դալար Կազանջյանը, Վրաստանում գործող արվեստի, գրականության եւ թատերական գործիչներ, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողությանը շնորհավորանքի եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացել է համերգ` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը կազմակերպական աջակցություն էր ցուցաբերել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Համերգի ընթացքում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները կատարել են Հայաստանից ժամանած երիտասարդ կատարողները: