Ժամանակն է մշակել եւ իրագործել համահայկական տեսլականը, այսօր` հոկտեմբերի 10-ին «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ին հայտարարեց «Դի Էյջ» վենչուրային հիմնադրամի գործադիր տնօրեն Թոնի Մուրոյանը: Նրա խոսքով` Սփյուռքի նույնիսկ ամենաբարվոք հայկական գաղթօջախները, մասնավորապես` Մերձավոր Արեւելքում, կանգնած են լուրջ մարտահրավերի առջեւ, ընդհուպ մինչեւ գոյատեւման վտանգ կա: Նրա կարծիքով` միայն հայկական համայնքների «վերաինժեներացման», տեղեկատվական հոսքերի ճիշտ կառավարման դեպքում կարող ենք հայտնվել «վարորդի» դերում:

Նա կոչ արեց ստեղծել համահայկական սոցիալական ցանց, ի հակակշիռ «քոլեջի հեռախոսագրքից ստեղծված Facebook-ի»:

Թ. Մուրոյանն առաջարկեց նաեւ շրջանառության մեջ մտցնել նոր տերմին` «համագործակցային մրցակցություն», որի իմաստը հետեւյալն է` մրցակիցները չեն ոչնչացնում միմյանց: