Օգոստոսի 3-ին ժամը 21:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում այրվում է կահույքի արտադրամաս: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են գնացել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Հ. Մարգարյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 23։27-ին։