UK Finance առևտրային ասոցիացիան, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի բանկային և ֆինանսական բիզնեսի ավելի քան 300 ընկերություններ, առաջարկել է հրաժարվել «սև շուկա» տերմինի օգտագործումից՝ ռասիստական ​​ենթատեքստերից խուսափելու համար։ LBC ռադիոկայանի փոխանցմամբ՝ փոխարենն առաջարկվում է օգտագործել «ապօրինի շուկա» տերմինը։

UK Finance-ի ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան առաջարկություններն արտացոլվել են Ernst & Young խորհրդատվական ընկերության և Microsoft Corporation-ի փորձագետների հետ համատեղ կազմված զեկույցում։ Իր հերթին, իշխող Պահպանողական կուսակցությունից բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Նայջել Միլսն այս առաջարկներն անվանել է «պոլիտկոռեկտ անհեթեթություն»։ «Բանկերը պետք է կենտրոնանան երկրի տնտեսության վրա»,- հավելել է նա։