Իրաքի վարչապետը հանձնարարել է հետաքննել, թե ինչպես է արջը փախել  իր վանդակից, որ գտնվում էր իրաքյան ինքնաթիռում, որն ավելի ուշ պետք է թռչեր Դուբայի օդանավակայանից՝ ուղևորներին դժգոհ թողնելով ուշացումից և իրարանցում առաջացնելով սոցիալական ցանցերում, տեղեկացնում է Associated Press-ը։

«Իրաքի ավիաուղիներ» ընկերությունը շաբաթ հայտարարել է, որ մեղավոր չէ արջի փախուստի մեջ, և որ ինքնաթիռի անձնակազմը համագործակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների հետ, որոնք մասնագետներ են ուղարկել արջին էֆթանազիայի ենթարկելու և նրան ինքնաթիռից հանելու համար:

Ավիաընկերությունը նշել է, որ արջի տեղափոխման ընթացակարգերն իրականացվել են օրենքի, ինչպես նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից հաստատված ընթացակարգերի և ստանդարտների համաձայն։