Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ են ֆինասավորել Հայաստանում ենթակառուցվածքների` այդ թվում հանրապետության ճանապարհների վերանորոգմանն ուղղված ծրագրերը: Այս մասին նշվել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ Եվրոպական ներդրումային բանկի Արեւելյան գործընկերության  երկրների բաժնի պետ Ֆիլիպ Ժիմչակի հանդիպման ժամանակ, որը կայացել է Երեւանում` հոկտեմբերի 10-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, հանդիպման ընթացքում քննակվել է  Եվրոպական ներդրումային բանկի կողմից մի շարք ճանապարհաշինարարական ծրագրերի համաֆինանսավորման հարցը:

Ֆ.Ժիմչակը տեղեկացրել է, որ ներկայումս Եվրոպական ներդրումային բանկը Ասիական զարգացման բանկի հետ քննարկում է «Հյուսիս հարավ» ավտոմայրուղու կառուցման Տրանշ-3-ի` Թալին-Գյումրի հատվածի վերանորոգմանը` իր կողմից համաֆինանսավորման ձեւով մասնակցության հարցը:

Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» կազմակերպությունն արդեն պատրաստել է Տրանշ-3-ի նախագիծը եւ նախարարությունը շուտով այն կտրամադրի  Եվրոպական ներդրումային բանկին: Նախարարը միաժամանակ բանկի պատվիրակությանն առաջարկել է Տրանշ-3-ի համաֆինանսավորմաը զուգահեռ իրականացնել նաեւ ,Հյուսիս հարավե ավտոմայրողու կառուցման ամբողջ ծրագրի նախագիծը:

Կողմերը քննարկել են նաեւ դեպի Վրաստան երկու մայրուղիների վերանորոգման եւ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորող ,Կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանե ծրագրի համաֆինանսավորման հնարավորությունները: Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել քննարկել այս հարցերը եւ համաֆինանսավորման կարգով մասնակցել մայրուղիների վերանորոգման ծրագրին:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից պաշտոնապես դիմել Եվրոպական ներդրումային բանկին` վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման շուրջ բանակցություններ սկսելու համար: