Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի և Ավստրալիայի իշխանությունները 98 մարդ են ձերբակալել՝  երեխաների հանդեպ սեռական բռնության գործով, և 13 երեխա փրկվել է վտանգից՝ ավելի քան երկու տարի անց այն դեպքից հետո, երբ ՀԴԲ երկու գործակալ էր սպանվել  մանկապիղծների միջազգային խմբավորման հետաքննության ժամանակ, տեղեկացնում է CNN-ը։

Երեքշաբթի  կայացած մամուլի ասուլիսում Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը (ԱԴՈ) հայտարարել են, որ համատեղ գործողության արդյունքում ԱՄՆ-ում իրականացվել է 79 ձերբակալության, 65 մեղադրական եզրակացության և 43 մեղադրական դատավճիռ, իսկ Ավստրալիայում 19-ը մարդ է ձերբակալվել:

CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԴԲ երկու գործակալները, որոնք հետաքննում էին ենթադրյալ հանցախմբի գործը, գնդակահարվել  են 2021 թվականին՝ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի նյութեր պահելու մեջ կասկածվող ծրագրավորողին խուզարկելիս:

Ավստրալիայի ոստիկանության հետաքննությունը սկսվել է 2022 թվականին, երբ ՀԴԲ-ն տեղեկություններ է տրամադրել  ցանցի ավստրալացի մասնակիցների մասին, որոնք երեխաների  նկատմամբ դաժան վերաբերմունքի նյութեր են տարածել Դարքնետում:

Ավստրալիայից ենթադրյալ հանցագործների մեծ մասը տեղեկատվական տեխնոլոգիաների առաջադեմ հմտություններ պահանջող աշխատանք ուներ, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: