Հավայան կղզիներում անտառային հրդեհները խլել են 114 մարդու կյանք, ևս 850-ը անհետ կորել են։ Այս մասին հայտարարել է Մաուիի քաղաքապետ Ռիչարդ Բիսենը։

Նրա խոսքով՝ 114 մահացածներից պարզվել է միայն 27-ի ինքնությունը, եւս 850 մարդ համարվում է անհետ կորած։ «Այս թվի մեջ ինչ-որ դրական բան կա [նկատի ունի անհայտ կորածներին], քանի որ երբ մենք սկսեցինք այս գործընթացը [որոնում և փրկում], ցուցակում ավելի քան 2000 մարդ կար», - մանրամասնում է Բիսենը՝ Facebook-ում հրապարակված տեսանյութում: