Ղազախստանի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել Ժամբիլի մարզի վեց շրջաններում՝ անոմալ շոգ եղանակի և ոռոգման վ ջրի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնել է Ժամբիլի վարչակազմի մամուլի ծառայությունը,տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 48-րդ հոդվածը՝ Ղազախստանի վարչապետի (Ալիխան Սմաիլով) հրամանագրով Բայզակ, Ժամբիլ, Կորդայ, Մերկեն, Տ. Ռիսկուլովի և Տալասի շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Գործակալության տվյալներով՝ այս տարի ոռոգման ջրի բացակայության և անոմալ շոգ եղանակի պատճառով այս տարածքներում բերքի կորուստը նախորդ տարվա համեմատ կկազմի մոտ 25-30 տոկոս։ Իրավիճակը գնահատելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։
«Այսօր մարզի վեց շրջաններում շարունակվում են աշխատանքային խմբերի և գիտահետազոտական ինստիտուտների համատեղ աշխատանքը վնասի հաշվարկման ուղղությամբ։ Գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափը կճշտվի մինչև վեգետացիայի ավարտը։ Առաջիկա օրերին կճշտվի ոչ պիտանի դաշտերի տարածքը և կորուստների չափը»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։



























