Հնդկաստանի հյուսիս-արևելքում կառուցվող երկաթուղային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, ևս մի քանիսը համարվում է անհետ կորած։
Զոհերի թիվը ճշտվում է։ Շինարարությունն իրականացնող ընկերության տվյալներով՝ ողբերգության պահին փլուզված վայրում եղել է մոտ 40 աշխատակից, հայտնում է BBC-ն։
Կամրջի փլուզման պատճառը դեռևս անհայտ է։ Երկաթուղու պետական վարչությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։




























