Իրանի մայրաքաղաքի՝ Թեհրանի օրերը հաշված են։ Բանն այն է, որ Թեհրանը տեղակայված է սեյսմիկ վտանգավոր գոտում, որտեղ մոտ ժամանակներս երկրաշարժ է սպասվում, գրում է The Guardian-ը։ Պարբերականին տված հարցազրույցում սեյսմոլոգ Բահրամ Ակաշեհն ասել է, որ «Թեհրանը սխալմամբ է մայրաքաղաք ընտրվել եւ նրա հյուսիս-արեւելյան շրջանները խոցելի են Ռիխտերի սանդղակով 8 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում»։

Համաձայն Ակաշեհի՝ Իրանի նոր մայրաքաղաքը կկառուցվի Կում եւ Դելիժան քաղաքների միջեւ։ Համապատասխան պլանն արդեն հավանության է արժանացել երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի կողմից։