Հռոմում փիղն ու ընձուղտը փախել են նկարահանման հրապարակից։ Տեսագրությունը հրապարակել են  իտալական լրատվամիջոցները։

Տեսագրությունում երեւում է՝ ինչպես են կենդանիները վազում կայանված մեքենաների կողքով, որոնց հետապնդում են մի քանի տղամարդիկ: Բեմի համար ֆոն են դարձել անտիկ սյուներով դեկորացիաները։

Ամենայն հավանականությամբ, փիղն ու ընձուղտը մասնակցել են ինչ-որ ֆիլմի կամ գովազդային հոլովակի նկարահանումներին։