Բրիտանական իշխանությունները հետաքննություն են սկսել 88 բրիտանացու մահվան պատճառների վերաբերյալ, ինչը կապված է 57-ամյա կանադացի Քենեթ Լոուի կայքում գնված նյութի հնարավոր օգտագործման հետ, գրում է The Daily Telegraph-ը։

«Թագավորական դատախազության հետ խորհրդակցելով՝ հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) որոշել է հետաքննություն անցկացնել Մեծ Բրիտանիայում կատարված հնարավոր քրեական հանցագործությունների վերաբերյալ», - ասվում է գործակալության հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, ինչպես նշում են քննչական մարմինները, «այս սկզբնական փուլում չկա որևէ հաստատում, որ հենց այդ նյութերն են հանգեցրել մահվան դեպքերին»։

Լոուն կասկածվում է կանադական կայքէջերից մեկում թմրանյութ վաճառելու մեջ, որը կարող էր զոհերի մահվան պատճառ դառնալ։ Հրատարակության համաձայն՝ NCA-ի պաշտոնյաները հարցազրույցներ են անցկացնում Միացյալ Թագավորության հարյուրավոր բնակիչների հետ, ովքեր կարող էին գնել այս նյութը։ Ենթադրվում է, որ ավելի քան 230 բրիտանացի կարող է գնել դեղամիջոցը վերջին երկու տարում։

Լոուն հետաքննվում է ԱՄՆ-ում, Իտալիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Ընդհանուր առմամբ, նախնական տվյալներով, նա 40 երկրների քաղաքացիների է վաճառել 1,2 հազար դեղի փաթեթ։ Մայիսին Լոուն ձերբակալվել է Կանադայում, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել առնվազն երկու հոգու «ինքնասպանությանն աջակցելու» մեջ, այդ թվում՝ 63-ամյա ուսուցչի։