Փենսիլվանիայում EF-2 տորնադոյի հետեւանքով առնվազն 6 մարդ է տուժել։ Վնասվել են առողջարանն ու վրանային ճամբարը, հաղորդում է The Associated Press-ը։

Փիթսբուրգի ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ EF-2 տորնադոն քամու առավելագույն արագությամբ, որը գնահատվում է ժամում 193 կիլոմետր, հարվածել է Ֆայետ շրջանին տեղական ժամանակով 02:30-ին։

Տորնադոյի հետեւանքով վնասվե են շենքերի տանիքները, կոտրվել էլեկտրահաղորդման հենարանները։ Հաղորդվում է երեք վիրավորի մասին։