Ավստրիայի իշխանությունները կիրակի օրը հայտնաբերել են 53 մարդու,որոնք, ըստ երևույթին, մեկնում էին Գերմանիա՝ խցկված փոքրիկ բեռնատարի մեջ, որը կանգնեցվել էր Ավստրիայի Լինց քաղաքում, հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ կիրակի առավոտյան կանգնեցված մեքենայի սրահում եղել է չորս տղամարդ, որոնցից մեկը մեքենայից դուրս գալուց հետո ոտքով փախել է: Նա ևս մյուս երեքի հետ ձերբակալվել է մաքսանենգության կասկածանքով։
Մեքենայի բեռնախցիկում ոստիկանները հայտնաբերել են 53 մարդու, այդ թվում՝ փոքր երեխաների։ Ոստիկանության տվյալներով, նրանց մեծ մասը Թուրքիայից էին։
Մաքսանենգության մեջ կասկածվողները 18-ից 28 տարեկան երեք թուրք քաղաքացիներ են և ևս մեկ տղամարդ, որի ինքնությունը դեռևս չի բացահայտվել:





























