Երկրի ռազմական ծախսերը 2015 թվականից ի վեր աճել են 3,5 անգամ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի Նախարարների խորհրդի անդամ Միխալ Դվորչիկը, փոխանցում է Polsat-ը։
«Բանակի ծախսերը՝ 2015թ.-ին՝ 37,5 մլրդ զլոտի, 2023թ.՝ 137,18 մլրդ զլոտի»,- գրել է նա։
Նա նաև ասաց, որ բանակի զորքերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ մինչև 175 հազար մարդ։
Ավելի վաղ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր, որ Վարշավան Սեուլից կգնի հազար K2 տանկ։





























