Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21:45-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են 22-ամյա Սուրեն Ի.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի եւ 48-ամյա Ապրես Մ.-ի վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տաբեր հիվանդանոցներ:

Բախման հետեւանքով Нива-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երեւան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: