Ուղղաթիռը կործանվել է Չելյաբինսկի շրջանի Պրուդնի գյուղի մոտ, ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։
«Պրուդնի գյուղի մոտ ուղղաթիռը, որը նախկինում պատկանել է ՌԴ ԱԴԾ-ին, ընկել է անտառը։ Ինքնաթիռում եղել է միայն անձնակազմը, նրանք մահացել են»,- ասել է աղբյուրը։
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ծառայությունները։
Ավիացիոն ծառայությունները հայտնել են, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով չորս մարդ է մահացել։




























