Երեւանում, հոկտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա մի տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթը տեղի է ունեցել Ռոստոմյան փողոցի թիվ 22 տան մոտ, որից հետո վարորդը տղային մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: