ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել 16-ամյա գեղասահորդուհի Ալինա Գորբաչովայի անհետացումից հետո։ Աղջիկը կորել է Մոսկվայի հյուսիս-արևմուտքում նախօրեին։

«16-ամյա Ալինա Գորբաչովայի անհետացման բոլոր հանգամանքները պարզելու համար Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն)»,-հայտնել է ՔԿ-ն։

Նախնական տվյալներով՝ Ալինա Գորբաչովան դուրս է եկել սահադաշտից, սակայն նշանակված ժամին տուն չի եկել։ Նշվում է, որ նա մարզումից հեռացել է Լետնայա փողոցում գտնվող Չկալով Արենայում ժամը 19:00-ի սահմաններում: