Մեծ Բրիտանիայում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել օդային երթեւեկության կառավարման համակարգի խափանման պատճառով, հաղորդում է BBC-ը։
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Մարկ Հարփերը նախազգուշացրել է, որ օդանավակայանի աշխատանքի խափանումները կտեւեն մի քանի օր, քանի որ շատ ինքնաթիռներ եւ անձնակազմներ այլեւս չեն աշխատում:
Cirium վերլուծական ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ երկուշաբթի օրը չեղյալ է հայտարարվել Մեծ Բրիտանիայի օդանավակայաններից նախատեսված չվերթների ավելի քան մեկ քառորդը:
Մարդկանց խորհուրդ է տրվում ճանապարհորդելուց առաջ ստուգել տեղեկատվությունը:





























