Աֆրիկայում ռազմական հեղաշրջումները հակասում են ԵՄ շահերին, ինչի կապակցությամբ միավորումը պետք է աջակցի նրանց, ովքեր կիսում են եվրոպական արժեքները: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն Եվրամիության 27 երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստին ժամանելուց հետո։

«Ամբողջ աշխարհում եւ ամբողջ Եվրոպայում ժողովրդավարությունները հարձակման են ենթարկվում։ Մենք տեսանք մի շարք ռազմական հեղաշրջումներ Աֆրիկայում, որոնք սպառնում էին ժողովրդավարությանը եւ պետությունների եւ կառավարությունների ընտրված ղեկավարներին: Այդ գործողությունները հակասում էին մեր շահերին, մեր արժեքներին ու սկզբունքներին։ Մենք պետք է ամրապնդենք մեր առաջատար դերը, մեր միասնականությունը եւ աջակցենք այն մարդկանց, ովքեր կիսում են նույն արժեքները»,-ասել է նա։

Այս կապակցությամբ ԵԽ կոմիտեի ղեկավարը հանդես է եկել եվրոպական պաշտպանական միության մարմնավորման ուղղությամբ աշխատանքների շարունակման օգտին։