ԵՄ-ն մտադիր է 2024-2027թթ․ Կիեւին ռազմական աջակցության հիմնադրամ ստեղծել՝ տարեկան 5 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ հիմնադրամը կաշխատի խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Դա պետք է լինի Ուկրաինային ԵՄ-ի աջակցության առանցքային տարրը։ Հիմնադրամի շրջանակներում ամեն տարի կտրամադրվի 5 մլրդ եվրո։





























