Ստամբուլում ոռոգման համար ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցրել՝ դրա պաշարների նվազման պատճառով։

TRT-ի հաղորդմամբ՝ համապատասխան ծանուցումը բաժանորդներին է ուղարկել Ստամբուլի ջրամատակարարման եւ կոյուղու վարչությունը: Պաշտոնյաները նշել են, որ ջրամբարների լցվածության հետ կապված իրավիճակը ներկայումս բավականին կրիտիկական է, եւ իշխանություններն իրավունք ունեն սահմանափակել ջրամատակարարումը հաճախորդների մի մասի համար, եթե կան քաղաքացիներին խմելու եւ տեխնիկական ջրով ապահովելու խափանումների ռիսկեր:

Ստամբուլում ջրի միջին օրական սպառումը հասել է 3,5 մլն խմ-ի։

Մեգապոլիսում ջրի միջին օրական սպառումը այժմ ավելի բարձր է, քան նախորդ մի քանի տարիների ցուցանիշները: Իսկ ջրամբարների լցվածության մակարդակը միջինում կազմում է 29%։