Օգոստոսի 30-ին, ժամը 14։07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Փրկարարները Լ․ Ս․-ին (ծնված 1985 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ։





























