Հյուսիսային Կորեան, նախնական տվյալներով, իրականացրել է բալիստիկ հրթիռի հերթական արձակումը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

Նավերի անձնակազմներին կոչ է արվել հայտնաբերման դեպքում չմոտենալ արկի բեկորներին։

Զինամթերքի թռիչքի հեռահարությունն ու բարձրությունը ներկայումս չեն հստակեցվում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, ենթադրաբար, իր առաջին հետախույզ արբանյակով: Դրանից հետո Ճապոնիայի իշխանությունները Օկինավա պրեֆեկտուրայում օդային տագնապ են հայտարարել՝ բնակիչներին խորհուրդ տալով պատսպարվել շենքերում եւ ստորգետնյա շինություններում: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արձակումից 15 րոպե անց հրթիռն անցել է երկրի օդային տարածքը եւ ուղեւորվել դեպի Խաղաղ օվկիանոս: