Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի եւ հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 30-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Պաշտպանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները եւ այլն:
ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաեւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն եւ արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։





























