Գաբոնում իշխանությունը զավթած ապստամբները պետության ղեկավար են նշանակել Բորիս Օլիգի Նգեմուին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ապստամբների հայտարարությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է Գաբոնում տեղի ունեցած հեղաշրջումը, կոչ է արել ապստամբներին ապահովել երկրի նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբայի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Իր հերթին, Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին Գաբոնում տիրող իրավիճակի կապակցությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը խորապես մտահոգված է հեղաշրջման փորձով, հետեւում է իրավիճակին եւ մտադիր է աջակցել երկրի բնակիչներին՝ ժողովրդավարության ձգտման հարցում։





























