Գելենջիկում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:
Նա նշել է, որ ամբողջությամբ մարվել է Գելենջիկի Մարկոտի լանջին բռնկված հրդեհը։ Նա շնորհակալություն է հայտնել հրշեջներին, փրկարարներին եւ կամավորներին, ովքեր մասնակցել են կրակի դեմ պայքարին:
Անտառային ֆոնդի վնասի մասշտաբի գնահատումը դեռ առջեւում է, բայց արդեն պարզ է, որ անտառի վերականգնումը երկար ժամանակ կպահանջի։




























