ՌԴ-ի, Թուրքիայի եւ Կատարի միջեւ հացահատիկի մատակարարումների վերաբերյալ կոնկրետ արդյունքներ չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ քննարկման ինչ-որ կոնկրետ արդյունքներ դեռ չկան, բայց Մոսկվայում սպասվում են հանդիպումներ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այցի շրջանակներում»,-ասել է նա։
Պեսկովը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Մոսկվան պատրաստ է անհապաղ վերսկսել հացահատիկի գործարքն այն ժամանկ, երբ կատարվեն դրա հետ կապված պայմանները։




























