ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին առաջարկել է քննարկել այն հարցերը, որոնք կքննարկվեն երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտալուտ հանդիպման ժամանակ:
«Հաշվի առնելով, որ նախագահներ Պուտինն ու Էրդողանը պատրաստվում են իրենց հերթական հանդիպմանը, կարծում եմ, այսօր մենք կարող ենք մանրամասն քննարկել այն հարցերը, որոնք կդրվեն այդ քննարկմանը»,-ասել է Լավրովը։




























