Մոսկվայի կենտրոնում գտնվող առանձնատանը վերանորոգման աշխատանքների ժամանակ 50 տարվա վաղեմության մարդկային մնացորդներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի մայրաքաղաքի Քննչական կոմիտեի քննչական վարչության Telegram ալիքը։

Գերատեսչության տվյալներով՝ մնացորդները հայտնաբերվել են Սպարտակովսկայա փողոցում գտնվող 1917 թվականի առանձնատանը։

«Հայտնաբերվել են մարդկային ոսկորների բազմաթիվ բեկորներ։ Նախնական հուղարկավորության տարիքը 50 տարուց ավելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի քննիչները հետաքննում են այս փաստը։