Գերմանիան հրաժարվում է Կիևին հանձնել հեռահար Taurus հրթիռները՝ Ռուսաստանից վախենալու պատճառով։ Այս մասին Welt-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։
Նրա խոսքով՝ մերժումը կապված է ոչ թե Ուկրաինայի նկատմամբ վստահության պակասի, այլ Ռուսաստանի հանդեպ վախի հետ։
Նա քննադատել է Բեռլինի այս դիրքորոշումը՝ վստահություն հայտնելով, որ վախն անխուսափելիորեն տանում է պարտության։
РИА Новости-ն հիշեցնում է, որ Ռուսաստանը նախկինում նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշում էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան Արեւմուտքից զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ բացասական ազդեցություն կունենա։Լավրովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտության մեջ, ներառյալ՝ ոչ միայն զենքի մատակարարումը, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների անձնակազմի պատրաստումը։




























