Թուրքիան, չնայած ճնշումներին, հավատարիմ կմնա անկախ կուրսի և «ավելորդ արկածների հետևից չի գնա»։ Այս մասին հայտարարել է նախագահ Էրդողանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նա կարծում է, որ աճող քաոսի ու անորոշության պայմաններում Թուրքիան իրեն ներկայացնում է իր ռազմական, դիվանագիտական, տնտեսական և քաղաքական ձեռքբերումներով։