Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված ակցիաները ոստիկանությանն արժեցել են գրեթե 23 հազար դոլար, հայտնում է Sveriges Radio-ն՝ հղում անելով Ստոկհոլմի շրջանի ոստիկանությանը։ 

Նշվում է, որ խոսքը 13 արտոնված հրապարակային ակցիաների մասին է, որոնք անցկացվել են հունվարի 1-ից օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում։

Հունիսի 28-ին Ստոկհոլմի ոստիկանությունը թույլատրել է մզկիթի մոտ Ղուրանի այրման հետ կապված ցույցի անցկացումը:

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ համապատասխան որոշումը օրինական է, բայց անտեղի: