Ալկիս Վրիենիոս Դրակինոսը նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար։

Ինչպես NEWS.am-ին են հայտնել բանկի մամուլի ծառայությունից, Ալկիս Վրիենիոս Դրակինոսը կղեկավարի բանկի գործառնությունները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների և շուկայի շահագրգիռ կողմերի հետ՝ երեք երկրների տնտեսությունների հետագա զարգացման, մասնավոր հատվածին աջակցելու և առանցքային ենթակառուցվածքը զարգացնելու համար: 

Տարածաշրջանը մեծ ներուժ ունի հետագա զարգացման և համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու համար, ասել է Դրակինոսը։

Ներկայումս Բանկը կովկասյան տարածաշրջանի երկրներում ներդրել է ավելի քան 10 մլրդ եվրո։