Լեհական ռազմական ուղղաթիռը խախտել է Բելառուսի սահմանը։ Այս մասին հայտնել են Պետական ​​սահմանային կոմիտեից, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Սեպտեմբերի 1-ին բելառուս սահմանապահները լեհական կողմից արձանագրել են Բելառուսի օդային տարածքի խախտում։ Միջադեպը տեղի է ունեցել Բերեստովիցկի շրջանում։

Լեհական Մի-24 ռազմական ուղղաթիռը պետական ​​սահմանը հատել է ծայրահեղ ցածր բարձրության վրա, 1,2 կմ խորությամբ մտել է  բելառուսական տարածք, ապա վերադարձել Լեհաստան։

Լեհական կողմին տեղեկացրել են այս միջադեպի մասին։