Վեցերորդ օրն անընդմեջ մարտեր են  շարունակվում անջատական ​​«Քասադ» խմբավորումների և, այսպես կոչված, «Դեյր էս Զորի ռազմական խորհրդի»  զինյալների միջև։ 

Տեղական աղբյուրները SANA լրատվական գործակալությանը հայտնել են, որ դաժան բախումները հանգեցրել են երկուստեք զոհերի և վիրավորների։

Արաբական ցեղերի ներկայացուցիչները կարողացել են դուրս մղել «Քասադի» զինյալներին  Ալ-Քաշկիա, Աբու Համամ և Գրանիջ շրջանների իրենց բազաներից, ինչպես նաև վերահսկողության տակ են վերցրել նրանց մի շարք շտաբեր Ալ-Շաաֆ և Շնան շրջաններում՝ վնասելով մի քանի ռազմական մեքենաներ:  

 Այս ֆոնի վրա արաբական ցեղերի շատ շեյխեր և նշանավոր գործիչներ հանդես են եկել  իրենց ցեղակիցներին մոբիլիզացնելու ընդհանուր կոչով, որպեսզի շարունակեն պայքարը ամերիկյան օկուպանտների հետ կապված «Քասադ» խմբավորումների դեմ և վտարեն նրանց իրենց տարածքներից։