Փորձում ենք փրկել Մարզահամերգային համալիրի հարակից այգու ճեմուղիները բարբարոսությունից:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների թեկնածու Դավիթ Մարգարյանը:

«Ամուր, գեղեցիկ, երկարակյաց, տասնյակ միլիոնավոր մարդկանց ծառայած և վստահաբար եռակի ավել ծառայության ժամկետ ունեցող տոմետը քանդում են»,- գրել է նա: