Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պաշտպանության փաթեթները, «հացահատիկի միջանցքի» գործունեության ապահովումը և Օդեսայի շրջանի անվտանգութան մեծացումը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է X սոցցանցում, հայտնում է Evropeyska Pravda-ն։
Զելենսկին ասել է, որ ինքը և Մակրոնը քննարկել են, մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանության հաջորդ փաթեթները։
Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտպանական արդյունաբերության ֆորումին Ֆրանսիայի և ֆրանսիական ընկերությունների մասնակցության վերաբերյալ։
Առանձին քննարկվել են «հացահատիկի միջանցքի» գործունեության ապահովման և Օդեսայի շրջանի անվտանգության ամրապնդման հարցերը։
Բացի այդ, Զելենսկին և Մակրոնը պայմանավորվել են բանակցություններ սկսել G7-ի հռչակագրի մշակման ընթացքում անվտանգության երկկողմ երաշխիքների շուրջ։





























