Ընթացիկ տարում Լիտվայի սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է Վրաստանի 90 քաղաքացի, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Տեղական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, անցյալ տարի Լիտվայի սահմանը փորձել են անօրինական հատել Վրաստանի 34 քաղաքացի:
Վրաստանի քաղաքացիները Լիտվայում ապաստան են խնդրում, օգտվում են գրանցման կենտրոնում մի օր մնալու հանգամանքից եւ հաճախ մեկնում են Արեւմտյան Եվրոպայի երկրներ:
Լիտվայի սահմանի պաշտպանության ծառայության տեղեկատվությամբ, երկրի սահմանը փորձել են անօրինական հատել Ռուսաստանի (39) , Աֆղանստանի (27), Բելառուսի (14), Հայաստանի (11) քաղաքացիներ:
Նշենք նաեւ, որ Վրաստանի քաղաքացիների հետ ձերբակալվել են նաեւ Ադրբեջանի, Բուլղարիայի, Ղազախստանի. Ղրղզստանի. Լատվիայի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք:


























