Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններից,  РИА Новости-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններից և օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունից, և դրանք իրենց տոնով և բովանդակությամբ անընդունելի է համարում»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ այդպիսով Երևանը փորձում է սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնել։ 

«Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և իր էֆֆեկտիվությունն ապացուցված գործընկերություն», - հավելել է նա։ 

Մեկնաբանելով Մոսկվային վերագրվող «տարածաշրջանից հեռանալը»՝ գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ նրանք փորձում են արհեստականորեն Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից և այդ նպատակների համար օգտագործում են Երևանը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան, որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, չի պատրաստվում լքել տարածաշրջանը։ Երեւանն, իր հերթին, չպետք է ստեղծված իրավիճակում Արեւմուտքի գործիքը դառնա։ 

Աղբյուրը կեղծ է անվանել այն թեզը, ըստ որի «Ղարաբաղյան հակամարտությունը երբեք տարածքային վեճ չի եղել Երևանի և Բաքվի միջև»։ Նրա խոսքով, առճակատման հիմքը նախկին Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակի հարցն է, ընդ որում՝ Երևանը երկար ժամանակ վերահսկում է ադրբեջանական տարածքի մի մասը։

2020-ին սկսված ռազմական գործողությունները հիմնականում առաջնորդվել են Երևանի հապճեպ և սադրիչ քայլերով, այդ թվում՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարություններով, ինչպես նաև Շուշիում Լեռնային Ղարաբաղի «նախագահի» երդմնակալությանը մասնակցությամբ, որը, շարունակեց աղբյուրը, արժեզրկեց ԵԱՀԿ խմբերի Մինսկի գծով պայմանավորվածությունները։

«Եթե չլիներ Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի միջամտությունը, ռազմական գործողությունների արդյունքներն էլ ավելի ողբալի կլինեին»,- РИА Новости-ին ասել է աղբյուրը։ 

Ռուսաստանի ղեկավարը, ինչպես նա հիշեցրեց, ռազմական գործողությունների սկսվելուց արդեն երեք շաբաթ անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր անում համաձայնել հրադադարին՝ հետագա զոհերից խուսափելու և Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու համար։ Սա անհիմն է դարձնում «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ Ռուսաստանի անտարբերության» մասին պնդումները։

Աղբյուրը հակամարտության կարգավորման հիմնական ուղին անվանել է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների իրականացումը, որը ձգձգվել է ոչ Մոսկվայի մեղքով։ Միաժամանակ, Երեւանը չի օգտագործում ՀԱՊԿ-ի ողջ ներուժը՝ հրաժարվելով հյուրընկալել կազմակերպության առաքելությունը՝ հօգուտ Եվրամիության անարդյունավետ առաքելության։

«Այս ֆոնին ՀԱՊԿ-ում որոշակի ճգնաժամի մասին քննարկումները պոլիտիկանություն են թվում»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով, անդառնալիության կետ դարձան 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթնաժողովները, երբ Հայաստանի ղեկավարությունը 180 աստիճանով շրջադարձ կատարեց՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու ուղղությամբ։ Սա բարդացրել է ռուս խաղաղապահների աշխատանքը, որոնք ամեն ինչ անում են՝ կանխելու հակամարտության սրումը։

«Ակարի գետի վրայով անցնող կամրջի վրա իրենց դրոշը տեղադրելու նպատակով ադրբեջանցիներին՝ խաղաղապահների ենթադրյալ օգնության մասին ակնարկները հերքվում են ավելի ուշ հրապարակված տեսաապացույցներով»,- ընդգծել է աղբյուրը։

Նա հավելել է, որ Հայաստանի ինքնամեկուսացումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը, և երկրի ղեկավարությանը կոչ է արվում վերադառնալ աշխատանքի Բաքու-Ստեփանակերտ-Երևան եռանկյունում։