NEWS.am-ի խմբագրություն են դիմել մայրաքաղաքի Ավան թաղամասի բնակիչները՝ վրդովված դպրոցի հարևանությամբ՝ գարշահոտություն արձակող աղբամաններից։
«Այսպես է Ավանի համայնքապետարանի վարչակազմը աղբամաններով ու գարշահոտով շնորհավորում 104-րդ դպրոցի աշակերտների սեպտեմբերի 1-ը»,- ասել են բնակիչները՝ փոխանցելով աղբամանների լուսանկարները։
Լուսանկարներում իսկապես պատկերված են աղբի սարեր աղբարկղերից դուրս, աղբի կույտեր, որոնք ցրված են բավականին մեծ տարածքում:






























