ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չի պատասխանել այն հարցին, թե, արդյո՞ք, հետաքննություն է ընթանում գեներալ Սերգեյ Սուրովիկինի նկատմամբ։

«Ի՞նչ է պատահել Սուրովիկինի հետ, և, արդյո՞ք, նրա դեմ հետաքննություն է ընթանում», լրագրողները Շոյգուին են հարցրել  ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցություններին  հաջորդած մամուլի ասուլիսից հետո։ Շոյգուն չի պատասխանել հարցին, տեղեկացնում է Ինտերֆաքսը։


Ինչպես հիշեցնում  է Lenta-ն, Շոյգուն Սուրովիկինին նշանակել է հատուկ գործողության գոտում գտնվող զորքերի հրամանատար 2022 թվականի հոկտեմբերին։ Հունիսի 24-ին հրապարակվել էր Սուրովիկինի տեսաուղերձը ուղղված դեպի Մոսկվա շարժվող  ՄՌԿ մարտիկներին, որով նա նրանց  կանգ առնելու կոչ էր անում։ Դրանից հետո գեներալն այլևս չի հայտնվել հանրության առաջ։