Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:15-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում՝ թիվ 19 պոլիկլինիկայի հարեւանությամբ, բախվել են Volkswagen, Lada Priora եւ շտապօգնության ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձեւակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։