Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Եթե որևէ մեկը հանդիպում է առանց Ուկրաինայի, դա չի նշանակում, որ նրանք խոսում են առանց Ուկրաինայի։ Ուկրաինան նման է Համլետի հոր ուրվականին։ Մենք միշտ ներկա ենք»,- ասել է Կուլեբան:
Այս առնչությամբ Կուլեբան նշել է, որ Թուրքիայի նախարար Հաքան Ֆիդանը այցելել է Կիև և տեղի են ունեցել շատ առարկայական բանակցություններ, իսկ հետո նա մեկնել է Մոսկվա։





























