Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ վրիպել է և ուկրաինական հացահատիկն անվանել «կոկայինային»։ Միջոցառումը հեռարձակվել է X-ում Գերմանիայի դիվանագիտական ​​գերատեսչության էջում, հայտնում է Lenta-ն։

«Ես շնորհակալություն եմ հայտնում Ռումինիային համերաշխության  եվրոպական միջանցքների  ենթակառուցվածքն ընդլայնելու համար, որպեսզի մինչև տարեվերջ կոկայինային հացահատիկի թողունակությունը կրկնապատկվի մինչև ամսական չորս միլիոն տոննա», - ասել  է դիվանագետը:

Ավելի վաղ Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկու ամսվա ընթացքում Բուխարեստը կկրկնապատկի իր տարածքով ուկրաինական հացահատիկի տարանցումը. այն կավելանա ամսական 2-ից մինչև 4 միլիոն տոննայի՝ անկախ Ռուսաստանի գործողություններից։