Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուստեմ Ումերովի Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում հնարավոր նշանակումից ակնկալում է Կիևում «ողջախոհության գալուստ   գլուխներից գոնե մեկում», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Կիրակի  Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ որոշել է Ալեքսեյ Ռեզնիկովին հեռացնել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում առաջարկել   Ռուստեմ Ումերովին, որն այժմ գլխավորում է Ուկրաինայի պետական ​​գույքի հիմնադրամը։

«Մենք նրան չենք ճանաչում: Ի՞նչ ակնկալիքներ։ Ակնկալիքը  մեկն է՝ ողջախոհության գալուստը գլուխներից գոնե մեկում»,- ասել է Շոյգուն «Առաջին ալիքին» տված մեկնաբանության մեջ։